Իրավունք 16:03 06/04/2023 Հայաստան

Պաշտպան. Միքայել Արզումանյանի գործով նախաքննությունն ավարտվել է, քանի որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը

 Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշպան Երեմ Սարգսյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Քանի որ արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, ուստի հաստատում եմ այդ տեղեկությունը։

Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլև՝ որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը։
Իսկ իրականում, որքան այս քրեական վարույթով քննությունը խորանում էր, այնքան առավել ակնհայտ էր դառնում, որ Միքայել Արզումանյանին ներկայացված մեադրանքներն անհիմն են։

Դա առավել քան ակնհայտ էր դառնում Միքայել Արզումանյանի մասնակցությամբ կատարված առերեսումների ժամանակ, որոնց ընթացքում մեր կողմից տրված հարցերին հնչում էին այնպիսի պատասխաներ, որոնց առկայության դեպքում անհնար էր այս քրեական վարույթով Միքայել Արզումանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմել և գործ ուղարկել դատարան։

Նշել նաև, որ վերջին անգամ՝ 2023 թվականի փետրվարի 27-ին է դատարանը 2 ամիս ժամանակով երկարաձգել Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին համոզում էր, թե իբրև մի քանի տասնյակ վկաների պետք է հարցաքննեն, շարունակեն Միքայել Արզումանյանի մասնակցությամբ սկսված, սակայն դեռևս չավարտված առերեսումները, բազմաթիվ նոր առերեսումներ կատարեն վկաների ու Միքայել Արզումանյանի միջև և այդ հիմքով էլ դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել է, սակայն կալանքի երկարաձգման որոշումը ստանալուց կարճ ժամանակ անց մեղադրանքի կողմը հանկարծ որոշել է, որ ոչ միայն առերեսումներ չպետք է կատարի, այլ նաև՝ նույնիսկ սկսված առերեսումներ էլ կիսատ պետք է թողնի և շատ արագ կարգով քրեական գործի նախաքննության ավարտ հայտնի։

Ինչպես հայտնի է, Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44 օրյա պատերազմի ընթացքում որպես պաշտպանության բանակի հրամանատար Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անզգուշությամբ թերություններ թույլ տալու մեջ, որի արդյունքում էլ թշնամին գրավել է այն։

Հայտարարում և պնդում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, իսկ քրեական վարույթի նյութերի համաձայն՝ առկա իրավիճակում Միքայել Արզումանյանն արել է առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար։
Միքայել Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։

Սակայն, այդքանով հանդերձ, առկա են անհերքելի փաստեր, որ Միքայել Արզումանյանի կողմից պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց իրավիճակն այնպես է փոխվել, որ թշնամին մի քանի օր որևէ լուրջ հաջողություն և առաջընթաց չի ունեցել, կրել է հսկայական կորուստներ (հիշեք Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները, այդ թվում՝ «Գյոռբագյոռ» օպերացիան, որի արդյունքում թշնամին հսկայական կորուստներ է ունեցել)։

Ավելին, Միքայել Արզումանյանի հմուտ գործողությունների արդյունքում հայկական կողմի մարդկային կորուստները 2-3 անգամ կրճատվել են։

Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել։

Պետք չէ մոռանալ այդ ժամանակ Հայաստանի և Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հայտարարությունները, որ Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք, որ Շուշիի գրավումն անխուսափելի է եղել, որ դա է եղել պատերազմը կանգնեցնելու պայմանը։ Ինչպես նաև այդ նույն բարձրագույն  իշխանության կոչերը, որ քաղաքացիներն ինքնուրույն խմբեր կազմեն և ով՝ ինչ միջոց տանը ունի, վերցնի ու գնա Շուշին պաշտպանելու, քանի որ այն կորցնելու լուրջ վտանգ է առկա։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքի, թե իբրև «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված է եղել, սակայն Միքայել Արզումանյանի հրամանով յուրային ուժերը հետ են նահանջել և թշնամին նորից զբաղեցրել է այն, ապա դա ևս անհիմն մեղադրանք է։

Մասնավորապես, հաստատատապես պնդում եմ, որ «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված չի եղել, ինչի վերաբերյալ  բազմաթիվ անհերքելի ապացույցներ են առկա քրեական վարույթում, հետևաբար Միքայել Արզումանյանը չէր կարող նման հրաման տալ։
Առավել ևս, որ նա այդպիսի հրաման տալու իրավասություն չի ունեցել։

Մեղադրանքների մասով պաշտպանական մարտավարությունը չբացահայտելու նկատառումներից ելնելով առավել մանրամասն հիմնավորումներ չենք ներկայացնում, սակայն վստահեցնում ենք, որ օբյեկտիվ դատական քննության պարագայում այս մեղադրանքները որևէ պարագայում չեն կարող հաստատվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}