ՔԿ. «Նոր զովք»-ը վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2 մլրդ դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթով նախաքննությունը։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից ու հշեցնում, որ փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա.Ա.-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ.Ա.-ի և գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ-ի սեփականատիրոջ օժանդակությամբ «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրել են թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագիր։
Դրա օգնությամբ 2019-2023թթ. ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության փաստացի իրացման շրջանառությունից հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 4.127.611.164 ՀՀ դրամ հարկ:
Նախաքննության ընթացքում «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ին, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ին, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ն, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն ընդունել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվետվությունների արդյունքում պետական բյուջե է վճարվել 2.000.000.000 դրամ։ Հաշվի առնելով, որ նման պայմաններում քրեական վարույթով մեղադրյալների օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել նվազ խիստ խափանման միջոցի կիրառմամբ՝ նշված 3 անձանց նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Նոր Զովքի» դեմ իրականացվում է համակարգված արշավ. ընկերության հայտարարությունը
- Փաշինյանը՝ «Նոր Զովք»-ի շուրջ արձագանքներին. Եղավ, ձեր ասածն է
- ՊԵԿ. «Նոր Զովք»-ի պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ
- «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը ու ևս երկու անձինք կալանավորվել են
- «Նոր Զովք». Իրավապահ մարմինների գործողությունները նպատակ ունեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը և մեծ վնաս պատճառել
- Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը, հաշվապահը
- Ըստ ՊԵԿ-ի՝ «Նոր Զովք» ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա