Շաքե Իսայան. Սև ու սպիտակի բաժանված հասարակությունն այսօր դարձել է մոխրագույն
«Հասարակությանը պետք է պետությունն առաջնորդի, պետությունը պետք է ազդակներ տա, թե որն է մեզ համար առաջնայինն ու կարևորը».-ասաց ԲՀԿ-ական գործիչ, նախկին պատգամավորը Շաքե Իսայանը՝ անդրադառնալով ուրիշի վշտի նկատմամաբ տիրող անտարաբերության, ապրումակցելու բացակայության վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով, հիմա մարդիկ չեն հարգում հարևանի, բարեկամի սուգը, քանի որ երկրում տեղի են ունենում իրադարձություններ, տարածքային կորուստներ, որոնց պետությունը չի արձագանքում։
«Մենք խոսում ենք, բարձրաձայնում Արցախի ճանապարհը փակ է, Տեղում ադրբեջանցիներն են, բայց որևէ կերպ պետությունը պաշտոնապես չի արձագանքում։ Մենք էլ բարձրաձայնելուց զատ ոչինչ չենք անում, դեռ չենք գտել ճիշտ լուծումներ։ Հասարակությանը պետք են առաջնորդներ, որոնք այսօր չկան»,-ասաց Իսայանը։
Նրա խոսքով, սև ու սպիտակի բաժանված հասարակությունն այսօր դարձել է մոխրագույն, հուսահատ, չի տեսնում մեկին,որի հետևից պետք է գնալ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ոհմակի հոգեբանությամբ ՔՊ-ականները եկել էին ու խնդիր էին դրել մեր նիստը վերածել մեծ ռազբորկայի. Թովմասյան
- Շուշան Պետրոսյան. Արցախը մեր ողնաշարն է, որից մի ող է մնացել