Շուշան Պետրոսյան. Արցախը մեր ողնաշարն է, որից մի ող է մնացել
«Այսօր իշխանության մեջ որևէ պետականամետ մարդ չկա»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Կանայք հանուն հանրային համերաշխության» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ երգչուհի Շուշան Պետրոսյանը։
Նա նշեց, որ հայրենիքի զգացողություն չունեցող մարդու համար այնքան հեշտ է զիջելը, կորցնելը։
«Այն կողմից այնպես աշխատեցին, որ բթացնեն բոլոր զգացմունքները, կորուստը դարձել է օրինաչափություն։ Ոչ միայն մարդկային կորուստ ունենք, որ սարսափելի ողբերգություն է, այլ տարածքներ ենք կորցնում ու այնքան է բթացել ռեակցիան տալու բնազդը... Չգիտես մեղադրես։ Անգիտակցին ինչպե՞ս մեղադրես...
Գոնե վերջին 4 տարին աշխատել են ու սպանել են բոլոր զգացողությունները, որոնք կապված են հայրենիքի, հայ լինելու, հայ տեսակի, պետականամետ լինելու մասին»,- ասաց Շուշան Պետրոսյանը։
Նա անկեղծացավ՝ չգիտի՝ ինչ պետք է անել։
«Սա ոչ միայն համահայկական դրամա է, ողբերգություն, իմ անձնական դրաման է։ Այդ արահետն էլ փակվեց։ Սրանց անհաղորդ, անմարդկային դիրքորոշումն ինձ համար անհասկանալի է, ես այդ լեզուն չգիտեմ»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստը։
Շուշան Պետրոսյանի խոսքով, այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ընդհանրացնեն, ցրեն մոռացության տան Արցախի թեման։
«Իսկ կարևարոգույն հարցն այսօր Արցախն է, որը մեր ողնաշարն է, որից մի ող է մնացել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին