Կալանավորման միջնորդությունն այս պայմաններում կդիտվի տարօրինակ․ Ռուբեն Մելիքյան
Խորհրդարանում տարօրինակ բան չի կատարվում, քննչական գործողություններ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Իսկ թե ինչու են հենց Խորհրդարանում, ըստ Մելիքյանի, քննչական գործողությունների մասնակիցները գտնվում են Խորհրդարանում՝ գործընթացն ավելի դյուրին կազակերպելու համար, այլ պատճառ չի տեսնում։
«Առերեսումները ենթադրելի էր։ Դա կատարվում է այն դեպքում, երբ առկա են նախապես հարցաքննված դատավարության մասնակիցների միջև։ Որևէ նոր բան չունենք ասելու, բացի նրանից, որ մեր մոտեցումները, դիրքորոշումները որևէ կերպ չեն փոխվել»,- ասաց նա։
Մելիքյանը գործի հետագա ընթացքի մասով կանխատեսումներ չարեց,միայն ասաց, որ իրավաբանության տեսանկյունից տարօրինակ, անհասկանալի կհամարեր,եթե լիներ կալանավորման միջնորդություն, բացի քրեական հետապնդման միջնորդությունից։
«Այս պահի դրությամբ ընթանում է քննություն։ Կա վտանգ, որ կարող են լինել օբյեկտիվ իրականությունից շեղվող բաներ, բայց ասել, որ ունենք համոզմունք, կամ մեղադրանքներ հնչեցնել՝ չենք կարող մեր խղճին դեմ գնալ։ Չենք զարմանա,եթե գլխավոր դատախազը հանդես գա միայն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։ Բայց կալանավորման միջնորդությունը,եթե նման բան լինի, ապա այս պայմաններում շատ տարօրինակ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդանյանը բռի կերպով չարաշահել է իր լիազորությունները. Ոստիկանության դիմաց հայտնեց Մհեր Սահակյանը
- Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
- Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք
- Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
- Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան
- Երվանդ Վարոսյան. Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան