440 մլն դրամ՝ Սյունիքի մարզում կառուցվելիք 40 կրթահամալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերի համար
«Որոշմամբ հերթական քայլն է արվում կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ու նախակրթարանի վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ուղղությամբ»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցոլեվ կառավարության որոշման նախագիծը, որով պետական բյուջեից 440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար:
Նա հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի 7 խոշորացված համայնքում, որի համար նախատեսված գումարը կուղղվի կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությանը:
Անդրեասյանի խոսքով կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնց կառուցումն սկսվել էր ավելի վաղ:
Հայտնելով, որ նմանատիպ աշխատանքները շարունակվում են նաև մյուս մարզերում՝ ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն ավարտել է այցերը Արարատի և Կոտայքի մարզեր և առաջիկա երկու ամսում պատկերը կամբողջացնեն:
«Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ 300 դպրոցի ծրագրով մենք կնախագծենք և կկառուցենք շուրջ 150 կրթահամալիր գյուղական բնակավայրերում, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական բնակավայրերում որակյալ կրթության հասանելիության հարցը»,-հայտարարեց Անդրեասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին