Վրաստանի արտգործնախարարը նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղարին
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին նամակով դիմել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ նա նշել է, որ անհասկանալի և անընդունելի է դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը։
«Ուզում եմ հիշեցնել, թե «Վրացական երազանքը» ինչպիսի անարդար դատական համակարգի բախվեց 2012 թվականին՝ իշխանության գալով։ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո բանտերում բանտարկյալների թիվը նվազել է 2,5 անգամ, իսկ բանտարկյալների մահացությունը՝ 10 անգամ։
Նախորդ իշխանության և նրա դատական համակարգի պայմաններում վրաց ժողովուրդը չկարողացավ արդարություն գտնել Վրաստանում և ստիպված էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 2004-2012 թվականներին Ստրասբուրգի դատարան է ներկայացվել Վրաստանի քաղաքացիների 5416 բողոք։ Համեմատության համար նշենք, որ 2013-2022 թվականներին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 1132»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արտգործնախարարը ընդգծել է, որ միաժամանակ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Վենետիկի հանձնաժողովի հետ՝ դատարանի անկախությունն ու թափանցիկությունն էլ ավելի ամրապնդելու և օրենսդրությունն էլ ավելի լիարժեք դարձնելու համար։
«Հաշվի առնելով այս իրողությունը՝ դատավորների նկատմամբ պատժամիջոց կիրառելու ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը, որը հրապարակվել է առանց որևէ ապացույց ներկայացնելու, միանգամայն անհասկանալի և անընդունելի է»,- եզրափակել է Դարչիաշվիլին իր նամակում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել վրացի 4 դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Պետքարտուղարի հայտարարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը նրանց նկատմամբ հրապարակայնորեն պատժամիջոցներ է կիրառել՝ համաձայն մուտքի արտոնագրի մերժման 7031 կետի «գ» կանոնի, կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին