էդ բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնե՛լ ընդհանրապես. Փաշինյան
«Պետք է դադարեցնել այս պրակտիկան, երբ պետական ձեռնարկությունները դառնում են մեր պատկերացրած ավանդական բարեգործության օբյեկտ, ասենք՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց, չգիտեմ ինչ, թեկույզ՝ 22 հատ աթոռ»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ՀՀ-ն ի իճակի է աթոռ, հեռուստացույց և այլ բաներ գնել:
Ընդունելով, որ կան ընկերություններ, որոնք ցանկանում են բարեգործություն անեն՝ Փաշինյանը հայտնեց, որ բարեգործությունները պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարության ծրագրերում՝ օրինակ բերելով, թե բարեգործները, ցանկության դեպքում, կարող են կրթահամալիրների ողջ գույքն ապահովել:
«Մարզային շրջագայությունների ընթացքում, մեկ էլ մտնում ես մի դպրոց, կամ սոցիալական օբյեկտ, տեսնում ես պատից ռոկոկո ոճի Լեոնարդո դա Վինչիի նկարը, ընդ որում՝ միջավայրն էլ կիսաավերակ է: Ասում ես՝ էս ինչ է, պատասխանում են՝ բարեգործություն է, նվեր են տվել, վերցրել ենք: Էդ նվերի վրա էլ երևի 60 ժամ ֆիլմ են նկարել, մի 25 հատ՝ հեռուստատեսային ռեպորտաժ, 85 հատ պլակատ, թե ինչպիսի մեծ բարեգործություն տեղի ունեցավ»,-տեղեկացրեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը
Նա հայտարարեց, որ պետք է դադարեցնել նման երևութները:
«Ես ասել եմ՝ պետական ֆինանսավորմամբ որևէ հիմնարկությունում արգելում եմ որևէ բարեգործություն, էդ բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես»,-հայտարարեց Փաշինյանը և նշեց, որ բարեգործություն անել ցանկացողները պետք է դիմեն կառավարությանը և մասնակցեն ռազմավարական ծրագրերի իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
- 440 մլն դրամ՝ Սյունիքի մարզում կառուցվելիք 40 կրթահամալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերի համար
- Վերջերս հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա է բացահայտվել. Նիկոլ Փաշինյան
- Գործադիրն այսօր լրացուցիչ 1մլրդ 153 մլն դրամ կհատկացնի ոստիկանությանը
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան