Երևանցի թքող տղան ներողություն խնդրեց
Քաղաքացու դեմքին թքած Ալեն Սիմոնյանն իբր ներողություն է խնդրել։ Նա տեքստում չի մոռացել անդրադառնալ ընդդիմադիրներին, իսկ ներողությունն էլ հասցեագրվեծ է ոչ թե «տուժած» կանադահայ քաղաքացուն, այլ ՀՀ բոլոր քաղաքացիներին։
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ.
հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։
Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել և ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։
Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։
Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:
Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:
Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:
Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ խայտառակ միջադեպի նույն օրը նա գրառում էր արել ու նշել. «Ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով. «Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային Ժողովը, և, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենևին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջև մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ալեն Սիմոնյանի նկատմամբ հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու է ընդամենը ներթիմային կռիվ
- ՀԿ-ները պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում
- Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանին. Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ
- Լևոն Տեր-Պետրոսյան. ԱԺ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր են նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին