Բլինկենը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջիկա շաբաթներին հակահարձակման կանցնեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ֆրանսիական Ouest-France հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է առաջիկա շաբաթներին Ուկրաինայի կողմից հնարավոր հակահարձակման մասին։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նրա խոսքով, արևմտյան երկրները, որոնք աջակցում են Կիևին, ձևավորել են երկու նպատակ ուկրաինական ճգնաժամին միջամտելու հարցում. «Առաջինը, հնարավոր ամեն ինչ պետք է արվի, որպեսզի օգնենք Ուկրաինային հետ գրավել տարածքները, ներառյալ հակահարձակումը, որը սպասվում է առաջիկա շաբաթներին, բայց երկրորդ նպատակն է օգնել Ուկրաինային կառուցել իր միջնաժամկետ և երկարաժամկետ հնարավորությունները»:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է աջակցել Կիևին Ղրիմը և Դոնբասը ուժով գրավելու նպատակի հարցում, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ նման որոշման պատասխանատվությունը կրում է Ուկրաինան։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապն առաջարկել է ապրիլի 9-ից, Զատիկի տոնի կապակցությամբ, երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայում
- Չեխիան ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
- Ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ
- ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը տարբերվում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակից. Պեսկով
- Սթոլթենբերգ. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակություն չի ունենա, եթե նա չհաղթի ՌԴ-ին
- Նորվեգիան եւ Դանիան Ուկրաինային կփոխանցեն 8 հազար հրետանային արկ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին