Լավրով. Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ ոք չի միջամտի Անդրկովկասում կարգավորման գործընթացին
Ռուսաստանը ակնկալում է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Անդրկովկասի կարգավորմանը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Մենք հուսով ենք, որ մեր որոշ արտատարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այդ գործընթացներին, կողմերին կկողմնորոշեն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը»,-ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները «մնում են աշխատանքների շարունակման գլխավոր հիմքը»։
Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների համագործակցության խորացման օգտին։
«Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման ջանքերը և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը»,-նշել է ՌԴ նախարարը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը պարզաբանել է նաև նախօրեին իր արած «երկար չի մնացել սպասելու» արտահայտությունը՝ նշելով, որ նկատի ուներ «ճշմարտության հաղթանակը»։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը կարճ սպասման մասին խոսել է «Россия-1» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում, որից մի հատված չորեքշաբթի օրը հրապարակել էր լրագրող Պավել Զարուբինը իր Telegram ալիքում։ Խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ «պատերազմի թեժ փուլում» լինելու մասին՝ Լավրովը նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, այնուամենայնիվ, պետք է պահպանվեն, քանի որ ԱԳՆ-ն դեռ հույս ունի, որ «ամերիկացիների մոտ կարթնանա բանականությունը» և հավելել էր. «Կտեսնենք, երկար չի մնացել սպասելու»։
«Ես նկատի ունեի, որ ճշմարտությունը, այնուամենայնիվ, կհաղթի: Դրանում կասկած չկա: «Ոչ երկար»-ը կարող է կիրառվել տարբեր ժամանակաշրջանների վրա, պատմական առումով էլ՝ հաստատ»,-ասել է Լավրովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մեկնաբանելով լրագրողի այն խոսքերը, թե աշխարհն այդ արտահայտությունից հետո ցնցվել էր, նախարարը պատասխանեց. «Հաշվարկը հենց դրա վրա էր, որ ցնցվեր»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու օգտին. Չավուշօղլու
- Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը. Աբրահամյան
- Փաշինյանն ու Միշելը զրուցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ
- «Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը. Սեյրան Օհանյան
- Խաղաղության պայմանագիր լինելու է՝ մինչ օրս ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին