Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Խաչելության հիշատակման կարգ
Այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում՝ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է Հիսուս Քրիստոսի Խաչելության հիշատակման կարգ :«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընթերցվել են չորս Ավետարաններից այն բոլոր հատվածները, որտեղ նկարագրվում է Քրիստոսի դատավարությունը, Նրա անարգվելը և խաչելության դրվագը։Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջանի խոսքով՝ ընթերցելով խաչելության հետ կապված այս բոլոր հատվածները և համապատասխան երգերով՝ մարդ ակամայից Քրիստոսի հետ կարծես անցնում է խաչի ճանապարհը՝ մատնությունից մինչև խաչելություն:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։