Վաշինգտոնն ունի Վրաստանի դատական համակարգում կոռուպցիայի ապացույցներ. ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն ապացույցներ ունի վրացական դատական համակարգում կոռուպցիայի դեպքերի մասին: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, որի խոսքերը փոխանցում է Sputnik-Գրուզիան։
«Որոշումը հիմնված է հանրային տիրույթում գտնվող տեղեկատվության վրա, այդ տեղեկատվությունը մեզ հայտնի է երկար տարիներ, և ամերիկյան օրենսդրությունը պահանջում է քայլեր ձեռնարկել, երբ մենք բավարար տեղեկատվություն ունենանք»,-ասել է նա՝ մեկնաբանելով վրացի դատավորների դեմ պատժամիջոցների կիրառումը։.
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները պետք է զբաղվեն կոռուպցիայի հետաքննությամբ։ «Վիզային պատժամիջոցները համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը։ Վրաստանի իրավապահ մարմինները պետք է սկսեն հետաքննություն»,-ասել է Դեգնանը։
Նա վստահ է, որ պատժամիջոցները կօգնեն վրացական իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում և «իրապես անկախ դատական համակարգ ձեռք բերելու հարցում»: