Մոսկվայի դատախազությունը ստուգելու է Վալերի Մելաձեին Ուկրաինայի ԶՈւ-ի ֆինանսավորման համար
Գլխավոր դատախազությունը հանձնարարել է Մոսկվայի դատախազությանը ստուգել երգիչ Վալերի Մելաձեին՝ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Ներկայում Մոսկվայի դատախազությանը հանձնարարվել է Մելաձեի նկատմամբ ստուգում անցկացնել՝ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար», - ասել է գործակալության զրուցակիցը՝ մանրամասնելով, որ համապատասխան հանձնարարականը ստացվել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունից:
«Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագիծ» հասարակական կազմակերպության ղեկավար Վիտալի Բորոդինն ավելի վաղ դիմում էր ուղարկել գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ երգչի նկատմամբ համապատասխան ստուգում անցկացնելու խնդրանքով։ Նա նշել է, Մելադձեն բազմիցս քննադատել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, ինչպես նաև ԱՄԷ-ում կորպորատիվ երեկույթի ժամանակ հնչեցրել է ուկրաինացի ազգայնականների կարգախոսը։
Մարտի վերջին հաղորդվել էր, որ երգիչ Վալերի Մելաձեի ծրագրված համերգները Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Նովոսիբիրսկում, Բառնաուլում, Կեմերովոյում և Դոնի Ռոստովում չեղարկվել են։
Այս պահին Մելաձեն համերգներով հանդես է գալիս արտասահմանում, սակայն նրան նկատում են նաև Ռուսաստանում կորպորատիվ երեկույթների ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Լայմա Վայկուլեն վախեցել է ռուսերեն երգելու արգելքից
- Լայմա Վայկուլեն իրեն և Պուգաչովային անվանել է «ճշմարտության մարտիկներ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան