Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապակարած տվյալների համաձայն՝ հնդկացորենի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ նվազել է 9.2%-ով, ոսպինը՝ 5.3%-ով, բրնձինը՝ 3.1%-ով, լոբունը՝ 2.7%-ով, ալյուրինը՝ 2.6%-ով, ոլոռինը՝ 0.2%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 4.9%, 1.9%, 1.3%, 0.5% 2.8% և 3.3%-ով:
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հաճարի` 2.1%, բլղուրի՝ 3.6%, ձավարի՝ 4.8%, հացի՝ 7.3%, մակարոնեղենի՝ 7.6% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.0%, 0.8%, 2.2%, 1.9%, 1.2% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնանկում:
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ գրանցվել է տավարի մսի 18.9% գնաճ և խոզի մսի՝ 13.8% գնանկում, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.6% և 10.6% գնանկում:
Ձվի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ նվազել է 1.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.8%-ով:
Մարգարինի և պանրի գները 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ աճել են 10.8% և 15.4%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 3.0% և 0.5% գնանկում:
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արևածաղկի բուսական յուղի և կարագի գները նվազել են 20.0%-ով և 0.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 6.8% և 0.3%-ով:
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 4.5%-ով, վարունգինը՝ 12.0%-ով, իսկ ճակնդեղի և գազարի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 20.9% և 14.0%-ով: 2023թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների համապատասխանաբար 4.0%, 18.1%, 3.7% և 13.0% գնանկում:
Դրան զուգընթաց, թռչնամսի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ աճել է 1.6%-ով, գառան մսինը՝ 3.4%-ով, թթվասերինը՝ 6.2%-ով, թարմ կաթինը՝ 8.4%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.1%, 0.2% և 1.1% ով:
2023թ. մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված
գնանկումը կազմել է 3.79%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.32 տոկոսային կետով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է 0.7%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.3% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ գներն աճել են 8.7%-ով, իսկ 2023թ.փետրվարի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին