Microsoft-ը 3 միլիոն դոլար կվճարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար
Microsoft-ը գրեթե երեք միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ի պատժամիջոցները, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ, խախտելու համար: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը։
Նշվում է, որ կորպորացիան համաձայնել է վճարել 2 միլիոն 980 հազար դոլար ՝ 1339 ակնհայտ խախտումների համար հնարավոր վարչական պատասխանատվության կամավոր կարգավորման համար:
Փաստաթղթում ասվում է, որ Microsoft-ը նույնպես ներգրավված է Կուբայի, Իրանի և Սիրիայի նկատմամբ սահմանափակումների խախտման մեջ: Մասնավորապես, Microsoft-ը ծառայություններ կամ ծրագրային ապահովում է մատակարարել Միացյալ Նահանգներից այն իրավասություններին, որոնք ենթակա են համապարփակ պատժամիջոցների:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան