Հռոմի պապն առաջարկել է ապրիլի 9-ից, Զատիկի տոնի կապակցությամբ, երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է Ուկրաինայում ապրիլի 9-ից՝ կաթոլիկների և ուղղափառների համար Զատկի տոնի ժամանակ երկշաբաթյա զինադադար հաստատել:Այդ մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Ավագ հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ ունեցած անձնական զրույցը։
«Հաջորդ շաբաթ կաթոլիկական Զատկի շաբաթն է, իսկ հետո՝ ուղղափառ Զատկի շաբաթը: Եվ հենց հիմա Պապն ինձ ասաց, որ ի պատիվ դրա, նա առաջարկում է, որ Ուկրաինայի հատուկ ռազմական գործողության գոտում երկու շաբաթով դադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները՝ Կաթոլիկ և ուղղափառ Զատկի շաբաթների առթիվ: Այսինքն՝ այս կիրակիից և երկու շաբաթվա ընթացքում ընդհանրապես հարձակումներ չլինեն, որպեսզի բոլորը դադարեն կրակել միմյանց վրա և զինադադար հայտարարվի»,-ասաց Սևաստյանովը։
Կաթոլիկ եկեղեցին այս տարի Զատիկը նշում է ամենամոտ կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, ուղղափառ քրիստոնյաները նշում են այն մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
- Հռոմի Պապի տեսքն ու անհամար հարցերը
- Հռոմի պապը հոսպիտալացվել է
- Հռոմի պապը գովաբանել է կանանց ավելի մարդասիրական հասարակություն կառուցելու ձգտումների համար