Հայաստան է ժամանել Արուն Վենկատարամանը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է ընդունել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։
Դեսպանատնից հայտնում են, որ ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահգրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում։