Մարդը բերել, թուրքին նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գա՞լ. Մանուկյան
«Հայաստանում իշխանություն չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով վերջերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից:
Նա թղթի վրա նկարագրելով՝ ասաց. «Պայմանավորվել են, որ այս գծով պետք է մի կողմում նստի հայ սահմանապահը, մյուս կողմում՝ ադրբեջանցի սահմանապահը:
Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահները այս կետերում նստեն: Ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, տեսել է՝ այստեղ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի ուղղակի սահմանին՝ գրավելով հայկական և տարածքներ, և հանդեր, գյուղացիների ունեցվածքը: Հիմա սրանից հետո ի՞նչն են բանակցում: Երկրի ուղեղ ունեցող ղեկավար լինելու դեպքում ապահովական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ:
Մարդը բերել, թուրքին նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գա՞լ: Ցավոք սրտի, երեք տարվա դառը փորձը ունենք, որ որտեղ նստում են, շատ դժվար է լինում հանել: Այս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Մեզ հարկավոր է ամուր նյարդեր տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»
- «Հրապարակ».Տեղ գյուղում ձեռնամարտ է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի զինվորների միջև
- Ադրբեջանը գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա