Քիմ Քարդաշյանի տունը կառուցում է ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոն
Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ արդեն երկու տարի է, ինչ աշխատում է ճապոնացի ճարտարապետ Թադաո Անդոյի հետ «երազանքի նախագծի» վրա։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Daily Mail-ը։
«Հանդիպել եմ անձամբ վարպետ Թադաո Անդոյի հետ՝ վերանայելու և քննարկելու երազանքի նախագիծը, որի վրա աշխատել ենք վերջին երկու տարիներին»,-ասել է ռեալիթի աստղը։
81-ամյա Թադաո Անդոն համարվում է Ճապոնիայի ամենահայտնի ճարտարապետը և ամբողջ աշխարհում հայտնի է իր մինիմալիստական բետոնե շենքերով։
Քիմ Քարդաշյանն ասել է. «Ես այցելեցի նրա գրասենյակը Ճապոնիայում, որպեսզի մենք կարողանանք ավարտին հասցնել վերջին շտկումները՝ նախքան հիմքը դնելը: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա հետ և վերջապես տեսնել այս հատուկ նախագծի կյանքի կոչումը»:
Աստղի նոր տունը կկառուցվի Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքում։ Նրա ճակատային մասը, ըստ մակետի, նման կլինի նավի աղեղի։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանին քննադատել են ավտոտնակում իր շներին պահելու վատ պայմանների համար
- Ռուբեն Մխիթարյան. ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ
- Քիմ Քարդաշյանը պահանջում է արգելել մանկական Roblox համակարգչային խաղը պոռնոտեսահոլովակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան