ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների՝ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ՝ լայնածավալ կոռուպցիայի մեջ նրանց ներգրավվածության պատճառով։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ։
«Այդ անձինք չարաշահել են Վրաստանի դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ խարխլելով օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը վրացական դատական համակարգի նկատմամբ։
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը և կշարունակի օգնել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր չարաշահում են պետական իշխանությունն անձնական շահի համար: Մենք աջակցում ենք բոլոր դատավորներին, ովքեր ունեն անաչառ և անկախ գործելու ազնվություն և խիզախություն»», - ասված է Բլինքենի հայտարարության մեջ:
Վերոնշյալ անձինք և նրանց անմիջական ընտանիքի անդամներն այժմ իրավունք չունեն մուտք գործել Միացյալ Նահանգներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին