Արցախցի կանայք երթով շարժվում են Շոշ-Շուշի ճամփաբաժան
Ստեփանակերտում մի խումբ կանայք երթով շարժվել են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։
Նրանք ունեն պաստառներ հայերեն, ռուսերեն և անգլերեն գրություններով՝ «Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», «Մենք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը»։
«1988 թվականին մենք մեր դիրքորոշումն ասել ենք, այսօր մենք այն վերահաստատում ենք»,- ասում են երթի մասնակից կանայք։
Արցախցի կանայք դիմեցին քաղաքակիրթ աշխարհին՝ «ապահովեք մեր և մեր երեխաների անվտանգությունը, ապահովեք մեր կյանքի իրավունքը, զսպեք բռնապետ Ալիևին»։
Երթի ընթացքում հնչեց Արցախի Հանրապետության հիմնը։ Կանանց ուղեկցող ոստիկանները պատվի առան։
Հարակից հրապարակումներ`
- Ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ Արցախից տեղակփոխվել է Հայաստան
- «Արցախ աշխարհն էլ իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի»
- Աստվածամայրը գալիս է գոտեպնդելու և մխիթարելու մեր հայոց բոլոր մայրերին ու աղջիկներին. Արցախի թեմի առաջնորդ
- Շուշան Պետրոսյան. Արցախը մեր ողնաշարն է, որից մի ող է մնացել
- Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը». Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում. Արցախի ԱԳՆ
- Այսուհետ խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պետնախարար
- Տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն. ՄԻՊ
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքն Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին