Բլինքենը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն ռազմական ծախսերը և պաշտպանության վրա ծախսեն ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը։ Այս կարծիքը նա հայտնել է ուրբաթ օրը «Funke» մեդիա խմբին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգների տեսանկյունից, 2%-ը պետք է լինի ստորին, այլ ոչ թե վերին սահմանը», - ասել է Բլինկենը:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ 2022 թվականից գոյություն ունի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգ, որն արտացոլում է մեր ժամանակի մարտահրավերները։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է, որպեսզի 2014 թվականին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արդեն ստանձնած պարտավորությունները կատարվեն:
«Այն ժամանակ նպատակն այն էր, որ յուրաքանչյուր երկիր իր ՀՆԱ-ի 2%-ը հատկացներ պաշտպանությանը:Ես ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամների մոտ երկու երրորդը հաջորդ տարի կհասնի 2%-ի նպատակին ։ Դա լավ է, բայց մենք ցանկանում ենք, որ բոլորը հասնեն դրան», - եզրափակել է նա։