Եվրամիությանն ԱՄՆ-ից կտրուկ ցույց են տվել իր տեղն աշխարհում
Եվրամիությունն իր ներկայիս տեսքով չի կարող անկախ խաղացող համարվել համաշխարհային ասպարեզում՝ ԱՄՆ-ից ուղղակի կախվածության պատճառով: The American Conservative-ին ասել է սյունակագիր Սումանտրա Մայտրան, որի հոդվածին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի, որպես իր գաղափարախոսությունը արտահանող և «ներքին հերետիկոսության» դրսևորումների դեմ պայքարող հիստերիկ տերության, ներկայիս պահվածքը թուլացնում է նրա պրոտեկտորատները հատկապես եվրոպական մայրցամաքում, ինչը ԵՄ-ն դարձնում է ավելի մասնատված։
«Եվրոպան երբեք չի եղել ամբողջական կամ ազատ, իսկ ժամանակակից Եվրամիությունը արհեստական կառույց է, որն ապավինում է միայն ամերիկյան մկաններին: Առանց Ամերիկայի, ԵՄ չկա: Եթե Եվրոպային անհրաժեշտ է անկախ արտաքին քաղաքականություն, այն պետք է բխի անկախ ազգային պետություններից և նախկին մեծ կայսրություններից: Ամեն դեպքում, Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, թե որքան անզոր է Եվրամիությունը որպես սուբյեկտ»,- ասաց Մայտրան:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին ահաբեկչության դեմ պայքարում «երկերեսանի» քաղաքականություն վարելու և քուրդ ակտիվիստներին աջակցելու մեջ
- Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ-ին հասել է առավելագույնին ութ տարվա ընթացքում
- ԵՄ-ի կախվածությունը ՌԴ էներգակիրներից մնացել է անցյալում. Եվրահանձնաժողովի ղեկավար
- Ռուսաստանից կպահանջվի առնվազն 10 տարի՝ ԵՄ-ից դեպի Ասիա գազի հոսքերը վերամղելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները