Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույց անողները սուլել են Ֆրանսիայի վարչապետի հետևից
Մոտ 200 ցուցարարներ սուլել են Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի ավտոշարասյան հետևից երկրի հարավում գտնվող Ռոդեզ քաղաքի հիվանդանոց կատարած այցի ժամանակ: «ՌԻԱ նովոստին» գրում է, որ միջադեպը փասռվում է ֆրանսիական Centre Presse Aveyron հրատարակության Twitter-ում հրապարակված տեսանյութում։
Agence France-Presse-ըի հաղորդմամբ՝ Ցուցարարները սուլել են վարչապետի ավտոշարասյան հետևից Ավեյրոնի դեպարտամենտ այցելության ժամանակ: Արհմիության կոչով հավաքված ցուցարարները վանկարկել են՝ «Էլիզավետա Բո՛րն, Ավերոնը պղծված է միայն քո ներկայությամբ», «Մակրոնի հրաժարական»:
Վարչապետի Ավեյրոն այցի նախօրեին Աշխատանքային արհմիության գլխավոր կոնֆեդերացիայի տարածաշրջանային մասնաճյուղի գլխավոր քարտուղար Դեյվիդ Գիստոն France-Presse-ին ասել է, որ չի աջակցում Բորնի՝ ցուցարարների ուշադրությունը առողջության վրա շեղելու փորձին։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում բախումներ են
- Փարիզում բարեփոխումների դեմ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 217-ի
- Փարիզում տեղի է ունեցել ցույց՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների
- Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը՝ ծննդյան 100-ամյակի առթիվ