Հունաստանը ԱՄՆ-ի առաջ պայման է դրել F-35 կործանիչների հավաքմանը մասնակցելու համար
Հունաստանը ԱՄՆ-ին փաստաթուղթ է ուղարկել հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների արտադրության մեջ իր ձեռնարկությունների մասնակցության պայմանների վերաբերյալ։ Այդ մասին ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ նրա հայտարարությունները մեջբերել է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը։
Պանայոտոպուլոսն ասել է, որ «Հունաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական սպառազինության և ներդրումների գլխավոր վարչության տնօրենը հինգշաբթի օրը ամերիկյան Lockheed Martin ընկերությանը ուղարկել է որոշված հստակ պայմանները՝ F-35 ռազմական ինքնաթիռների հավաքմանը Հունաստանի պաշտպանական արդյունաբերության մասնակցության համար:
«Սակայն այն չի նշանակում, որ ներքին պաշտպանական արդյունաբերությունը այս կամ այն չափով ներգրավված չի լինելու: Դեռևս կան բազմաթիվ քայլեր և բանակցություններ արտադրող ընկերության և, իհարկե, ամերիկյան վարչակազմի հետ»,-ասաց Պանայոտոպուլոսը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական լրատվամիջոցները Հունաստանի սպառազինության մասին տեղեկություններին տագնապով են արձագանքել
- Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի հետ F-35-ի շուրջ բանակցությունների մասին
- Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները կարող են փոխանցվել Հունաստանին
- ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան