«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Ալեն Սիմոնյանի արարքը «կտրեց» Մհեր Սահակյանի արածը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում իրավիճակ է փոխվել՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի հարցով։ Եթե դեպքի օրը բոլորը վճռական էին, որ դատախազը պետք է մտնի ԱԺ՝ քրգործ հարուցելու միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին, ապա հիմա երկմտում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ այդ քայլին։
Այդ դեպքում, պետք է վերաբերմունք դրսևորեն նաև իրենց թիմակցի՝ ԱԺ նախագահի նկատմամբ, ով մարմնական վնասվածք չի հասցրել, բայց անթույլատրելի արարք է կատարել։
Իշխանության ներկայացուցիչները, մի կողմից, ընդդիմադիր պատգամավորին պատժելու, անգամ կալանավորելու մեծ ցանկություն ունեն, մյուս կողմից՝ մտավախություն, որ դա կարող է կայծի դեր խաղալ, քանի որ Մհեր Սահակյանի արարքը հասարակական լայն շրջանակների կողմից անգամ դրվատանքի է արժանացել։ ՔՊ-ում կարծում են, որ Ալեն Սիմոնյանի արարքը «կտրեց» Մհեր Սահակյանի արածը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան