Հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը գնահատվել է 2,4 տրլն ռուբլի
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը 2023 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի դեֆիցիտը նախնական գնահատել է 2,4 տրիլիոն ռուբլի: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է նախարարության կայքում հրապարակված զեկույցում։
Բյուջեի ծախսերի նախնական ծավալը հունվար-մարտին կազմել է 8,077 տրլն ռուբլի, այս ցուցանիշը 34%-ով գերազանցել է անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալները։
Ֆինանսների նախարարությունը նաև նշել է, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար դաշնային բյուջեի եկամուտների նախնական ծավալը կազմել է 5,677 տրիլիոն ռուբլի, ինչը 21%-ով պակաս է նախորդ տարվա նույն ամիսների եկամուտներից։ Ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ ցուցանիշների անկումը կապված է նավթագազային եկամուտների կրճատման հետ։
Նախարարությունը նաև նշել է, որ ոչ նավթային և գազային եկամուտների և ծախսերի ֆինանսավորման դինամիկան ցույց է տալիս դաշնային բյուջեի կատարման աստիճանական նորմալացում այս տարվա առաջին եռամսյակում և ընդհանուր առմամբ համապատասխանում է բյուջետային օրենքի պարամետրերին։
Հարակից հրապարակումներ`
- Microsoft-ը 3 միլիոն դոլար կվճարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար
- ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
- Թուրքիան արգելել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո յոթ տասնյակից ավելի ինքնաթիռ մնացել է արտասահմանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները