Սաակաշվիլի. Շուտով կմեռնեմ
Վրաստանի նախկին նախագահ Միխահիլ Սաակաշվիլին Politico-ի սյունակում պատմել է, վրացական բանտում, որտեղ հիմա գտնվում է, առողջ ու էներգիայոց լի տցամարդուց վերածվել է 20 ախտորոշում ունեցող հիվանդ մարդու։
Նա գրել է՝ շուտով կմեռնի, եթե չստանա բուժօգնությւոն արտասահմանում։
«երբ ես վերադարձա Վրաստան 2021 թ. հոկտեմբերին աքսորից ութ տարի անց, որպեսզի աջակցեմ ազատ ու արդար խորհրդարանական ընտրություններին, ես առողջ, եռանդուն 54-ամյա տղամարդ էի։ Հետո ես անհապաղ ձերբակալվեցի վրացական իշխաությունների կողմից ու մինչ օրս անազատության մեջ եմ՝ «իշխանության չարաշահման» մասին լուրերի և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքների հիման վրա, որոնք միայն Կրեմլը և Վրաստանի ներկայիս կառավարությունն են համարում օրինական:
Իսկ կալանավայրում իմ առողջություն կտրուկ վատացել է. ես հիմա մեռնում եմ։ Ես պարբերաբար խոշտանգումների եմ ենթարկվել՝ ֆիզիկապես և հոգեպես, և հիմա իմ օրգանիզմում ծանր մետաղներով թունավորման նշաններ կան: Այժմ ես տառապում եմ 20-ից ավելի լուրջ հիվանդություններով, որոնք բոլորն էլ զարգացել են կալանքի տակ գտնվեու ընթացքում։
Իմ մահը կարող է քաղաքական քաոս առաջացնել Վրաստանում, բայց իմ նահատակությունը, անշուշտ, կհամարվի Պուտինի հաղթանակ՝ հզոր խորհրդանիշ երևի ողջ աշխարհի համար, որը կտեսնի, որ անհնար է դիմակայել ռուսական իմպերիալիզմին»,-Սաակաշվիլու հոդվածից մեջբերում է «Գրուզիա օնլայն»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին