Բլինկենը դեմ է արտահայտվել Ուկրաինայում հրադադար հաստատելուն
ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի բանակցությունների հնարավորություն չեն տեսնում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։
«Ոմանց համար զինադադարի գաղափարը կարող է գայթակղիչ թվալ, և ես դա հասկանում եմ, բայց եթե այն հավասարազոր է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մեծ տարածքի բռնագրավման փաստացի օրինականացմանը, ապա դա արդար և տևական խաղաղություն չի լինի»,- ասել է նա։
Բլինկենը նաև մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան, իբր, կարող է օգտագործել զինադադարը՝ իր զորքերը վերախմբավորելու և որոշ ժամանակ անց հարձակողական գործողություններ ձեռնարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական Mykines-ը Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր 1,2 միլիարդ դոլարի էլեկտրոնիկա է մատակարարել Ռուսաստանին
- Բլինքենը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը
- Բլինկենը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջիկա շաբաթներին հակահարձակման կանցնեն
- Ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ
- Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ Բլինքեն
- Արդյոք Բլինքենը Ալիևի հետ զրույցում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցեր