ԵՄ-ն կոչ է անում Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել
Եվրամիությունը դատապարտում է Մերձավոր Արևելքում բռնության աճը, կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և կանխել հակամարտության սրումը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսրվի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրացումից խուսափելու և կրոնական տոների ժամանակ հանգստության հաստատմանը նպաստելու համար»,-ասվում է Բորելի գրավոր հայտարարության մեջ:
Բրյուսելում դատապարտել են Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է իտալացի զբոսաշրջիկը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն հիշեցրել է, որ բռնության աճը հաջորդել է Երուսաղեմի իրադարձություններին, որտեղ Իսրայելը ուժ կիրառեց պաղեստինցիների դեմ Ալ-Աքսա մզկիթում: «ԵՄ-ն դատապարտում է Երուսաղեմի սուրբ վայրերում բռնության դեպքերը, հիշեցնում է, որ սուրբ վայրերի ստատուս քվոն պետք է պահպանվի»,-ասել է Բորելը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական բանակը հայտնել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող ռազմական հենակետի գնդակոծման մասին
- Լիբանանը կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ էսկալացիան կանխելու համար Իսրայելի վրա ճնշում գործադրելու առաջարկով
- Թել Ավիվում ամբարտակի մոտ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ
- Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
- Իսրայելը հրթիռակոծվել է Լիբանանի տարածքից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները