ԶՊՄԿ-ում արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։
«Աննխադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան - Մեղրի հատված:
Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր:
Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ Ընդերքի և Բնապահպանական տեսչական մարմնի Սյունքի մասնաճյուղին»,- հայտնում են ԶՊՄԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը մտադիր է վաճառե՞լ ԶՊՄԿ-ի իր բաժնետոմսերը
- Թեհմինե Ենոքյանի դեմ հիմա էլ ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել
- ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը
- ԶՊՄԿ. Վերջին անգամ պոչատարից արտահոսքի դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ
- Ինգա Զարաֆյան. ԶՊՄԿ-ի շահերը գերադասվում են Հայաստանի բնակիչների առողջությունից, շրջակա միջավայրից
- ԶՊՄԿ-ում գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ