Թուրքիայի էներգետիկայի նախարարություն. «Աքքույու» ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2024 թվականին
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը CNN Turk-ին ասել է, որ, «Աքքույու» ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի մինչև 2024 թվականի ապրիլի վերջը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Նրա խոսքով՝ ապրիլի 27-ին ատոմակայան կմատակարարվի առաջին միջուկային վառելիքը, որից հետո կիրականացվեն փորձարկումներ։
«Մինչև էլեկտրաէներգիայի ուղղակի արտադրության սկիզբը որոշակի ժամկետներ կան։ Կարող եմ ասել, որ 9-12 ամսվա ընթացքում, այսինքն՝ մոտ մեկ տարի հետո, կայանը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել»,-ասել է Դոնմեզը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԳԱՏԷ-ն բանաձև է ընդունել, որը ՌԴ-ին կոչ է անում զինուժը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից
- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կիևի՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ խափանելու տենդագին փորձերի մասին
- Ռուսաստանից Թուրքիա ածուխի մատակարարումները հունվար-ապրիլին նվազել են մինչև 2,5 մլն տոննա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան