Թուրքմենստանի ղեկավարը չեղարկել է այցը Տաջիկստան
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հետաձգել է ապրիլի 10-11-ը նախատեսված այցը Տաջիկստան՝ տատիկի մահվան պատճառով։ ՏԱՍՍ-ը գրել է, որ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Asia-Plus լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Չեղարկվել են նաև շաբաթ օրը նախատեսված Տաջիկստանի և Թուրքմենստանի գործարար խորհրդի առաջին նիստը և երկու երկրների ձեռներեցների գործարար համաժողովը, որը պետք է կայանար կիրակի օրը, նշել են մամուլի ծառայությունից։
Ուրբաթ օրը Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնը ցավակցություն է հայտնել Թուրքմենստանի «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ հանրապետության ներկայիս նախագահի հորը՝ մոր՝ Օգուլաբաթ Բերդիմուհամեդովայի մահվան կապակցությամբ։
Ինչպես շաբաթ օրը հաղորդել է թուրքմենական TDH պաշտոնական գործակալությունը, Օգուլաբաթ Բերդիմուհամեդովան մահացել է 86 տարեկան հասակում։ Մահվան ամսաթիվը չի նշվում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքմենստանի նախկին նախագահ Բերդիմուհամեդովն առաջարկել է Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
- Թուրքմենստանի նախագահը հայտարարել է ԱՊՀ-ի հետ համագործակցությունը զարգացնելու ծրագրերի մասին
- Թուրքմենստանի քաղաքացիները մուտքի և ելքի ժամանակ նաև վեներոլոգիական հետազոտություն կանցնեն