Իշխան Սաղաթելյանն այցելել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ
Ապրիլի 7-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ և ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր Խաչատուրյանի և անդամներ՝ Քրիս Քեոսյանի և Լեւոն Պարոնյանի հետ, այցելել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Թորգոմ Ս. Եպս. Տոնոյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Ազգ. վարչության անդամներ՝ Ջորջ Չորպաճյանը, Գալուստ Հակոբյանը ևՍարգիս Թաթիկյանը։ Այս մասին հայտնում է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմը։
Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի ու Արցախի ներկա իրավիճակի մասին: Զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ հայությունը՝ ազգ ու հայրենիք, կկարողանան հաղթահարել նաև այս ծանր հանգրվանը, հանուն հայոց բնօրրանի ու հայ ժողովուրդի ապահով կեցության և բնականոն կյանքով ապրելու ու բարգավաճելու ամենանվիրական բաղձանքի իրականացման:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա