Իրաքը Թուրքիայից պահանջել է ներողություն խնդրել Սուլեյմանիայի օդանավակայանը հրթիռակոծելու համար
Իրաքի իշխանությունները Թուրքիայից ներողություն են պահանջել՝ կապված Սուլեյմանիա քաղաքի քաղաքացիական օդանավակայանի հրթիռակոծելու համար հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ երկրի նախագահի աշխատակազմին հղում անելով։
Գրասենյակն ընդգծել է, որ իրենք խստորեն դատապարտում են թուրքական ռազմական գործողությունները Իրաքյան Քրդստանում։ Դրանցից վերջինը Սուլեյմանիայի քաղաքացիական օդանավակայան է։
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ աղաղակող հարձակումները Իրաքի և նրա ինքնիշխան տարածքների վրա, չկա իրավական արդարացում, որ Թուրքիան շարունակի ահաբեկել խաղաղ բնակչությանը՝ իրաքյան հողում հակառակորդ ուժերի ներկայության պատրվակով»,-ասվում է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Իրաքի իշխանությունները կոչ են արել Թուրքիայի կառավարությանը ստանձնել հարձակումների պատասխանատվությունը և պաշտոնական ներողություն խնդրել։