Հյուսիսային Կորեան արդեն երկու օր է չի պատասխանում Հարավային Կորեայից ռազմական գծով արված զանգերին
ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներն արդեն երկրորդ օրն է չեն պատասխանում Կորեայի Հանրապետության հետ կապի ռազմական գծի զանգերին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերին։
«Հյուսիսային կողմում անհայտ պատճառով կանոնավոր հեռախոսազանգեր չեն կայացել: Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը՝ դիտարկելով բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ տեխնիկական խնդիրները հյուսիսային կողմում»,-մեջբերում է գործակալությունը զինված ուժերի ներկայացուցչի խոսքերը։ ԿԺԴՀ-ն չի արձագանքել ռազմական կապի գծով զանգերին, երկու երկրների ներկայացուցիչները զանգահարում են օրական երկու անգամ:
Բացի այդ, ապրիլի 7-ին շփում չի կայացել միջկորեական կապի գրասենյակի միջոցով։ Ի տարբերություն ռազմական գծի՝ այն չի աշխատում հանգստյան օրերին։
Ուրբաթ օրը Սեուլը նշել է, որ հարավկորեական կողմում տեխնիկական խնդիրներ չկան։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին, ենթադրաբար հորդառատ անձրևների հետևանքով առաջացած անսարքությունների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայում այրվել է ազգային պարկի ավելի քան 900 հազար հեկտար տարածք, մեկ հրշեջ՝ մահացել
- Ճապոնիան բողոքում է Հյուսիսային Կորեայի դեմ՝ իր ջրային տարածք հրթիռի արձակման պատճառով
- Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան