«Փաստ». Վահրամ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել
«Փաստ» թերթը գրում է.
«2022 թ. դեկտեմբերի 12-ին Վահրամ Դումանյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, իսկ 2023 թ. փետրվարի 2-ին նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին նշանակումից հետո Դումանյանը ցանկացել է պատշաճ «կահավորել» նախագահականի իր առանձնասենյակը և դիմել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, որպեսզի հնարավոր լինի Ազգային պատկերասրահից «մի երկու» կտավ ժամանակավորապես տեղափոխել նախագահի նստավայր՝ իր կաբինետ:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել, հետո դիմել է Հայաստանի նկարիչների միությանը, որ նրանք նկարներ տրամադրեն: Մեր տեղեկություններով, ի վերջո, նկարիչների միությունն ընդառաջել է նախագահի խորհրդականին ու տրամադրել երկու նկար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց
- «Հրապարակ». Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն
- «Փաստ». Չի բացառվում, որ գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչև Հրաչյա Սարգսյան
- «Ժողովուրդ». Ինչ են քննարկվելու ՔՊ-նիստերում
- «Հրապարակ». ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին