Խաչապուրին 6-րդն է պանիրային 50 լավագույն ուտեստների համաշխարհային ցանկում
TasteAtlas խոհարարական ուղեցույցը հրապարակել է պանրով 50 լավագույն ուտեստները, որոնցում խաչապուրին զբաղեցրել է միանգամից վեց դիրք։ «Սպուտնիկ գրուզիայի» հաղորդմամբ, TasteAtlas-ը յոթերորդ տեղում է վրացական խաչապուրին: Մեգրելական խաչապուրին զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը։ Աջարական խաչապուրին զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։
35-րդ հորիզոնականը զբաղեցրել է գուրական խաչապուրին, իսկ 39-րդը՝ իմերեթականը։ Սվանական խաչապուրին 43-րդն է։
Խոհարարական ուղեցույցը նկարագրում է, թե ինչ բաղադրիչներից է պատրաստվում խաչապուրին։
Բացի խաչապուրիից, պանրային 50 լավագույն ուտեստների ցանկում ներառված են այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են շվեյցարական ռակլետը, հունական սագանակին, արգենտինական պրովոլետան, ռուսական սիրնիկին և այլն։
TasteAtlas վարկանիշը հիմնված է գուրմանների և գաստրոնոմներ գնահատականների հիման վրա: TasteAtlas հարթակում ներկայացված են ավելի քան տասը հազար ավանդական ուտեստներ և խմիչքներ։