84-ամյա կինը մահացել է «ՎԱԶ-21063»-ի կցորդիչով հարվածից
Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «հիպերտոնիկ կրիզ, կոմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ տեղափոխված 84-ամյա Նինա Տիտանյանը հիվանդանոցում հանկարծամահ է եղել: Ոստիկանությունից հաղորդում են, որ ապրիլի 7-ին դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Օձուն բնակավայրի 84-ամյա բնակչուհու մահվան պատճառահետևանքային հանգամանք եղել են գլխի փակ տրավման և կողերի բազմաթիվ կոտրվածքները, որոնք մինչ հետազոտելն ակնհայտորեն չեն երևացել:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օձուն գյուղի 34 տարեկան և 30 տարեկան երկու տղամարդիկ ապրիլի 6-ին, ժամը 17.20-ին, գյուղի մշակույթի տան հարակից փողոցում «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայի ինքնաշեն կցորդիչով անզգուշությամբ հարվածել են փողոցով անցնող 84-ամյա կնոջը, ինչից հետո նրան անգիտակից վիճակում տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Տղամարդիկ նշված հանգամանքը գաղտնի են պահել:
Օձունցի 34-ամյա և 30-ամյա տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը:
«ՎԱԶ-21063»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան