Հարության տոն. Ինչպե՞ս դուրս գալ պահքից և Ս․ Հաղորդություն ստանալ
Փետրվարի 20-ից մեկնարկել է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Ս.Հարության տոնն այս տարի նշվելու է ապրիլի 9-ին։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Ինչպե՞ս դուրս գալ պահքից և Ս․ Հաղորդություն ստանալ. Հարցի պատասխանը ստանում ենք Qahana.am կայքից.
«Մեծ պահքից մարդիկ դուրս են գալիս Ս․ Հարության Ս․ Պարատագին Ս․ Հաղորդություն ստանալով։
Ավագ շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս․ Պատարագին հաղորդվելու համար անհրաժեշտ է առավոտից ծոմ պահել՝ ոչինչ չուտել ու չխմել, բացի ջրից։ Դեղերը խմել թույլատրվում է։ Սակայն եթե մարդը առողջական խնդիրների պատճառով չի կարող ամբողջ օրվա ընթացքում ծոմ պահել, լավ կլինի, որ Ս․ Հաղորդություն ստանա կիրակնօրյա տոնական Ս․ Պատարագին՝ կրկին առավոտից ծոմ պահած գալ եկեղեցի, մասնակցել Ս․ Պատարագին ու ընդհանրական խոստովանությանը։
Ս․ Հաղորդություն ստանալու համար կարող են ծոմ չպահել փոքրիկ երեխաները, հղի կանայք, ծառայության մեջ գտնվող զինվորները։
Եթե մարդը առողջական խնդիրների պատճառով չի կարող ծոմ պահել և երկար անոթի մնալ, ապա այդ մասին պետք է տեղյակ պահի քահանային, զգուշացնի, որ սնունդ է ընդունել։ Նման պարագայում ևս քահանաները կարող են արտոնել Ս․ Հաղորդություն ստանալ։
Ս․ Հաղորդություն չեն կարող ստանալ այն մարդիկ, ովքեր մկրտված չեն, եթե նույնիսկ խստորեն պահել են Մեծ Պահքը»
Հարակից հրապարակումներ`
- Հարության տոն. Հավկիթներ ներկե՞լ, եթե ընտանիքում ննջեցյալ ունեն
- Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
- Մեծ պահք. Գալստյան կիրակի՝ մարտի 26
- Մեծ պահք. միջինք
- Մեծ պահք. տնտեսի կիրակի՝ մարտի 12
- Որքանով է պահքը դրական ազդեցություն ունենում առողջության վրա և հակառակը. Էնդոկրինոլոգ Լուսինե Առաքելյան
- Մեծ պահք. արտաքսման կիրակի՝ փետրվարի 26
- Սկսվում է Մեծ պահքի շրջանը