Toyota-ն նախատեսում է մինչև 2026 թվականը 10 նոր էլեկտրական մեքենաների մոդելներ թողարկել
Ճապոնական Toyota ավտոմոբիլային կոնցեռնը նախատեսում է մինչև 2026 թվականը ներկայացնել էլեկտրական մեքենաների 10 նոր մոդելներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավտոարտադրողի փոխնախագահ Հիրոկի Նակաջիմային։
«Մենք ակնկալում ենք մինչև 2026 թվականը 10 նոր էլեկտրական մեքենաների մոդելներ մշակել։ Այս մեքենաների վաճառքի ծավալը կկազմի տարեկան 1,5 միլիոն միավոր»,-ասել է Հիրոկի Նակաջիման։
Նշվում է, որ Toyota-ն մինչև 2030 թվականը նախատեսում է եվրոպական շուկայում վաճառել բացառապես էլեկտրական և հիբրիդային մեքենաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան