«Ժողովուրդ». Ինչ են քննարկվելու ՔՊ-նիստերում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 11-ին արդեն մեկնարկում են ԱԺ նիստերը:
Իշխող ֆրակցիան երկուշաբթի օրը՝ նիստերի մեկնարկի նախորդ օրը, խմբակցության նիստ կանի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ մեկնարկելիք նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Վարչության նիստերին իշխող ուժի անդամները վարչապետի հետ կքննարկեն ներքաղաքական և կուսակցաշինական հարցեր: Վարչության նիստին անդրադարձ կլինի նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան