ԱՄՆ դեսպանը վստահեցնում է, որ Վաշինգտոնը չի ցանկանում «Երկրորդ ճակատը» բացել Վրաստանում
ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացվի: «ՌԻԱ նաովստի»-ի փոխանցմամբ ասել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։
«Ինչ վերաբերում է «երկրորդ ճակատին», ինչպես նախկինում, մենք բազմիցս հայտնել ենք, որ դա 100%-ով սուտ է: Ոչ մի պատճառ չկա, որ ԱՄՆ-ն ցանկանա Վրաստանին ծուղակը գցել: 30 տարի մենք փորձում ենք օգնել, ուժեղացնել ձեր հնարավորությունները, աջակցել ձեր սահմանները անվտանգության ամրապնդման գործում՝ պաշտպանության նախարարության, առափնյա պահպանության, սահմանային ոստիկանության համատեղ աշխատանքով»,-լրագրողներին ասել է Դեգնանը։
Դեսպանը ափսոսանք է հայտնել, որ երբեմն հնչում են դավադրության սխալ տեսություններ, այդ թվում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին մեղադրում է ճնշում գործադրելու մեջ
- ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին