Պայմանավորվածությունները կաշխատեն, երբ մյուս կողմը միշտ իմանա՝ ինքն իրավունք չունի խախտելու դրանք. Ռուբեն Վարդանյան
«Ես միշտ կողմնակից եմ եղել, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը»,-ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։
Նա վստահ է, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին. «Բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր ոգին և կամքը չցուցաբերենք միաժամանակ թշնամում, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու»։
Ըստ նրա, ավելին՝ բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ կիմանա, որ ինքն իրավունք չունի խախտելու մեր պայմանավորվածությունները:
Ռ.Վարդանյանը նշեց, որ կան շատ օրինակներ, երբ ամենահզոր պետությունները խաղաղության պայմանագրի կնքելուց հետո ամիսներ կամ տարիներ անց մեծ պատերազմ է սկսվել։
«Մենք նույն վիճակում ենք։ Եթե ուզում ենք, որ մեզ համար ընդունելի պայմանավորվածությունները իրականացվեն երկարժամկետ, պետք է միշտ ուժեղ լինենք ու պատրաստ պատերազմին։
Վստահ եմ՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան