Էդուարդ Բագրինցևը ՀՀ անձնագիր է ստացել և հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Սլովակիայի երկրորդ լիգան ներկայացնող «Դուբնիցա» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը Metaratings.ru-ին հայտնել է, որ ստացել ՀՀ անձնագիր ու հանդես կգա Հայաստանի հավաքականում։
«Նոյեմբերին ներկայացրել եմ փաստաթղթերս հայկական անձնագիր ստանալու համար։ Այսօր ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ հայկական անձնագիր և պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի հավաքականում։ Շատ ուրախ եմ, անհամբեր սպասում եմ այս պահին»,- ասել է 20-ամյա Բագրինցևը։
Անցյալ տարվա սեպտեմբերին ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ից տեղափոխվել է Սլովակիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի թիմ։ Բագրինցևը «Դուբնիցայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։