Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է տեղակայել մինչև 150 թևավոր հրթիռներով սուզանավ
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում սուզանավ է տեղակայել, որը կարող է տեղափոխել մինչև 150 Tomogawk թևավոր հրթիռ: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալության վերլուծաբանների կարծիքով, այն փաստը, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է սուզանավի շարժի մասին, ցույց է տալիս ուժի ցուցադրության ցանկությունը Իրանի հետ աճող լարվածության պայմաններում:
Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը հայտարարել է սուզանավի տեղափոխման մասին։ Այս միջուկային սուզանավը սովորաբար տեղակայված է Ջորջիա նահանգի Քինգս Բեյ նավահանգստում, սակայն ապրիլի 7-ին այն անցել է Սուեզի ջրանցքով։
Զինծառայողը հրաժարվել է մեկնաբանել սուզանավի առաքելությունը, սակայն նշել է, որ այն տեղափոխվել է «տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում
- Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Ոսկանյան
- ԱՄՆ-ը երկու միջուկային ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք, հաղորդում են ԶԼՄ-ները
- ԱՄՆ-ի գեներալը հայտարարել է, որ Իրանը կարող է Մերձավոր Արևելքում վերսկսել հարձակումներն ամերիկացի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները