Թեհրանը Բաքվից իրանցի դիվանագետների արտաքսումն անվանել է բարիդրացիության սկզբունքների խախտում
Իրանը կարծում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները պերսոնա նոն գրատա հայտարարված իրանցի դիվանագետների նկատմամբ հակասում են բարիդրացիության սկզբունքներին։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։
«Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարության այս պահվածքը հակասում է բարիդրացիության սկզբունքներին»,-մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին «փոխադարձ հարգանք ցուցաբերել, շարժվել դեպի բարիդրացիություն», ինչպես նաև «հեռու մնալ» «տարածաշրջանի թշնամիներից», այդ թվում՝ Իսրայելի «սիոնիստներից»։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Իրանի դեսպանին արտահայտվել է «վճռական դժգոհություն Ադրբեջանի դեմ իր երկրի վերջին սադրիչ գործողությունների կապակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի
- Իրանի արտգործնախարարը «3+3» ձևաչափը դիտարկում է որպես Կովկասում լարվածության կարգավորման միջոց
- Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կհետաքննի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հանգամանքները
- Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից