Թուրքիան սկսում է աշխատել Ռուսաստանի առաջարկվող գազային հանգույցի նախագծի վրա
Թուրքիան սկսել է Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկված գազային հանգույցի նախագծի վերաբերյալ օրենսդրության փոփոխության գործընթացը, դրանք սպասում են նախագահ Թայիփ Էրդողանի հաստատմանը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ, այդ մասին ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Botas նավթագազային պետական ընկերության կառուցվածքում փոփոխությունները՝ գազային հանգույցի նախագիծն իրականացնելու նպատակով, ավելի վաղ հայտնել էր Sabah թերթը։ Դոնմեզը մարտի սկզբին ասել էր, որ Թուրքիայում Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի հարցը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը. այն իրականացնելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։
«Մենք հնարավորություն ունենք դառնալու Արևելյան Եվրոպայի երկրներին (գազի) առևտրի կարևոր կենտրոն և քայլեր ենք ձեռնարկել դրա համար: Երբ մեր նախագահը հաստատի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի փոփոխությունները, իրավական նոր միջոցներ կսահմանվեն: Հին օրենքն ուներ կանոններ ներքին շուկայի համար, այն ավելի սահմանափակող էր։ Նոր օրենքով մենք ավելի շատ ազատություն ենք ապահովել»,-ասել է Դոնմեզը CNN Türk-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Թուրքիան տարեկան սպառում է 50-60 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան սկսում է աշխատանքները Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի վրա
- Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր․ Արայիկ Հարությունյան
- Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայում գազային հանգույց կառուցելու Պուտինի գաղափարին