Լիբանանը կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ էսկալացիան կանխելու համար Իսրայելի վրա ճնշում գործադրելու առաջարկով
Լիբանանի ղեկավարության ներկայացուցիչները կապ են հաստատել ամերիկյան կողմի հետ՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու և հետագա էսկալացիա կանխելու նպատակով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը։
«Մենք կապ հաստատեցինք պաղեստինյան խմբավորումների հետ, մենք խոսեցինք նաև ամերիկացիների հետ՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու և էսկալացիա կանխելու համար»,-ասել է նախարարը և հավելել է. «Մենք չենք ցանկանում, որ Լիբանանի հարավը դառնա նոր պատերազմի ասպարեզ»։
Բացի այդ, Բու Հաբիբը մեղադրել է իսրայելական կողմին «ռազմական գործողությունները Լիբանան և Արևմտյան ափ տեղափոխելու փորձի մեջ՝ իրենց ներքաղաքական տարաձայնությունները թաքցնելու համար»։
Հինգշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Լիբանանի տարածքից հրեական պետության ուղղությամբ առնվազն 34 հրթիռ արձակելու մասին, որոնցից 25-ը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ Լիբանանից ականանետային կրակոցների են ենթարկվել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի ծայրամասերը։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հրետակոծության հետևում կանգնած են պաղեստինյան խմբեր։
Հարակից հրապարակումներ`
- JPost. Խառը՝ արաբ-հրեա բնակչություն ունեցող իսրայելական քաղաքներում ակարգություններ են սկսվել
- Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
- Իսրայելը հրթիռակոծվել է Լիբանանի տարածքից
- Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է